1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի տեղափոխության համար գերմանական «Վոլֆսբուրգ»-ը պատրաստ է 7,5 միլիոն եվրո վճարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Newswalk գերմանական կայքը` նշելով, որ հայազգի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել գերմանական «Վոլֆսբուրգ»: «Մովսիսյանի տեղափոխությունը կարող է կազմել 7,5 միլիոն եվրո: Այժմ հարձակվողը շատ լավ ելույթներ է ունենում ռուսական «Պրեմիեր լիգա»-ում»,- գրում է կայքը:
Յուրա Մովսիյանը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան»-ից 2012 թվականին: Մինչ այդ հայազգի ֆուտբոլիստը հանդես է եկել դանիական և ամերիկյան ակումբներում: