Աշխարհում ծխողների թիվը հասել է գրեթե մեկ միլիարդի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ծխողների թիվը հասել է գրեթե մեկ միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են այն տվյալները, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի բժշկական ասոցացիայի հանդեսում:
Հետազոտողները նշում են, որ աշխարհում ծխողների թիվն անկում Է արձանագրել: Իսկ նրանց աճող թիվը իրականում կապված է մոլորակի բնակչության ակտիվ աճի հետ, որը կրկնապատկվել է վերջին 50 տարվա ընթացքում:
Առանձին երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Ինդոնեզիայում, ամեն օր ծխում է բոլոր տղամարդկանց կեսից ավելին:
Գիտնականները նշում են, որ դեռ շատ բան պետք է արվի աշխարհում ծխողների թիվը նվազեցնելու համար:
Հիմնական հանձնարարականների թվում են սիգարետների ակցիզի դրույքների բարձրացումը, տուփերի վրա բժիշկների նախազգուշացումները եւ հասարակական վայրերում ծխսելու արգելքը: