Մշակույթ

«Շշուկների մատյան» վեպի մոտիվներով կինոպոեմ ռումինական հեռուստատեսությամբ

1 րոպեի ընթերցում

«Շշուկների մատյան»  վեպի մոտիվներով կինոպոեմ ռումինական հեռուստատեսությամբ

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինական TvR 3 հեռուստատեսությունը դեկտեմբերի 20-ին ցուցադրեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի մոտիվներով «Շշուկների ուղի» մեկ ժամանոց կինոպոեմը: Խաղարկային կինոպոեմի սցենարը եւ ռեժիսորը Անդրեյ Մագալիեն է (Andrei Magalie), Կարապետ մեծ հոր դերակատարը` Ֆոկշանի Պաստիա (Pastia), թատրոնի տնօրեն Սորին Ֆրանկուն (Sorin Francu): Ֆիլմում «Շշուկների մատյան» վեպից ընդարձակ կտորներ է կարդում հեղինակը` Վարուժան Ոսկանյանը: Կինոպոեմի ցուցադրությունը կրկնվեց երկու օր անց` Tvr HD հեռուստատեսությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում