Իրաքը երկրի վերականգնման գործում ապավինում է նաև Հայաստանի օգնությանը. դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարին շատ արդյունավետ է եղել հայ-իրաքյան հարաբերություննների զարգացման գործում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում գոհունակությամբ նշեց Հայաստանում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը` նշելով, որ ակնկալում է նույն ինտեսիվությամբ շարունակել աշխատանքները եկող տարոի` նոր հաջողություններ արձանագրելով երկկողմ հարաբերություններում:

«Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և կարևորում է ձեր երկրի ներդրումը Իրաքի վերականգնման գործում: Մենք հայ մասնագետների կարիք ունենք»,- ասաց դեսպանը:

Նկատի ունենալով, որ Հայաստանում Իրաքի դեսպանությունը վերաբացվել է 2013 թվականի հունիսին` դեսպանը բարձր գնահատեց այս ժամանակահատվածում կատարված աշխատանքը: Նա մեկ անգամ ևս վերահաստատեց, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում` ընդգծելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Անցնող տարվա ընթացում Հայաստանի և Իրաքի միջև ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր` տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին: Պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը և Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին: Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարների միջև ստորագրվել է համագործակցության մասինփոխըմբռնման հուշագիր:

Երևանում անցկացված հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում շուրջ 70 գործարարներ են այցելել Հայաստան:

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.-ին: Նույն տարի Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանությունը, իսկ 2001թ.-ին, Երևանում` ԻՀ դեսպանությունը: 2003թ.-ին Իրաքում սկսած պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանությունները ընդհատել են իրենց գործունեությունը, իսկ 2010թ.-ին հոկտեմբերից Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Իրաքում: 2013 թվականի հունիսին վերաբացվել է Իրաքի դեսպանությունը Հայաստանում:

2004թ.-ից Հայաստանը մարդասիրական առաքելություն է իրականացրել Իրաքում` գործուղելով սակրավորներ, բժիշկներ եւ վարորդներ: 2008թ.-ի հոկտեմբերին Հայաստան է վերադարձել Իրաք գործուղված հայկական խաղաղապահ զորագնդի 8-րդ եւ վերջին զորախումբը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա