ԱՄՆ-ում եւ Կանադայում մոլեգնող տարերքի զոհերի թիվը մոտենում է երեք տասնյակի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում եւ Կանադայում ձյան առատ տեղումների, սառցանձրեւների ու տոռնադոների հետեւանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը:
Անձրեւն ու թաց ձյունը հեղեղել ու փակել են ճանապարհները Միչիգանի, Ինդիանայի, Օհայոյի եւ այլ նահանգներում, էլեկտրահաղորդման գծերի սառցակալումը հանգեցրել է դրանց խզման, ինչի հետեւանքով Սուրբ Ծննդին առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան կես միլիոն մարդ: Եղանակային բարդ պայմանների կապակցությամբ հետաձգվել է 4 հազար ավիաչվերթ:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում զոհվածների թիվը հասնում է 17-ի: Նրանք բոլորն էլ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհեր են դարձել սառցակալված ավտոճանապարհներին կամ թունավորվել են շմոլ գազից՝ փորձելով գազային գեներատորների օգնությամբ տաքանալ հոսանքազրկված տներում ու բնակարաններում: Դեկտեմբերի 25-ի երեկոյի տվյալներով՝ առանց էլեկտրականության է մնում շուրջ 140 հազար սպառող Միչիգանի նահանգում, եւս շուրջ 60 հազարը՝ Մենի նահանգում: