Հունվարին կնշվի Վիկ Դարչինյանի մարզական կարիերայի 30-ամյակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը 2014թվականի հունվարի 7-ին նշելու Է իր մարզական կարիերայի մեկնարկի 30-ամյակը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վիկ Դարչինյանի առաջին մարզիչ, ԽՍՀՄ եւ Հայաստանի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը, սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, եվրոպական մրցումների հաղթող եւ մրցանակակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն վանաձորցի Վիկ Դարչինյանը ուղիղ 30 տարի առաջ, 7-ամյա տարիքում առաջին անգամ ոտք Է դրել Կիրովականի /այժմ՝ Վանաձոր/ մարզական սրահ:
Ներկայումս Ավստրալիայում բնակվող եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող 37-ամյա Դարչինյանը մեծ հաջողության Է հասել ինչպես սիրողական, այնպես Էլ պրոֆեսիոնալ ռինգում:
Դարչինյանը իր շուրջ 40 պրոֆեսիոնալ մրցամարտերից մեկը անցկացրել Է Երեւանում: Նա շարունակում Է մնալ պրոֆեսիոնալ ռինգում: