Սպորտ

Լևոն Արոնյանը շնորհավորել է Արշակ Պետրոսյանին` ծննդյան տարեդարձի առիթով

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը շնորհավորել է Արշակ Պետրոսյանին` ծննդյան տարեդարձի առիթով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շնորհավորել է գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ծննդյան 60-ամյակը: Մարզիչն իր հոբելյանը տոնում է դեկտեմբերին: Այս կապակցությամբ Արոնյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է. «Ուշացումով ցանկանում եմ շնորհավորել մեր սիրել մարզչի և ընկերոջ` Արշակ Պետրոսյանի 60-ամյակը»:

Արշակ Պետրոսյանը 1996-իցՀայաստանի տղամարդկանց հավաքականիմարզիչն է։ Նրա գլխավորությամբ թիմը հասել է աննախադեպ նվաճումների` դառնալով օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

2006-ի հունիսին նրա գլխավորությամբԼևոն Արոնյան,Վլադիմիր Հակոբյան,Կարեն Ասրյան,Սմբատ Լպուտյան,Գաբրիել ՍարգսյանևԱրտաշես Մինասյանկազմով հավաքականը դարձավԹուրինի37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմի անդամները պարգևատրվեցինՄովսես Խորենացու մեդալով։

Երկու տարի անց Հայաստանի հավաքականըԴրեզդենումկրկնեց իր հաջողությունը` դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ Այդ հաղթանակի համար Արշակ Պետրոսյանը և թիմի անդամներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը,Տիգրան Լ. Պետրոսյանըև Արտաշես Մինասյանը պարգևատրվեցին«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2012-ի սեպտեմբերինԹուրքիայիՍտամբուլքաղաքում Արշակ Պետրոսյանը և գրոսմայստերներ Լևոն Արոնյանը,Սերգեյ Մովսիսյանը,Վլադիմիր Հակոբյանը,Գաբրիել ՍարգսյանըևՏիգրան Լ. Պետրոսյանըերրորդ անգամ հաղթեցին համաշխարհային օլիմպիադայում։ Այդ հաղթանակի համար Արշակ Պետրոսյանը և Լևոն ԱրոնյանըՀՀ նախագահի2012-իսեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեցինՍուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

ՖԻԴԵ-ի մարզչական խորհրդի որոշմամբ` Արշակ Պետրոսյանը երկու անգամ`2008-ին և2011-ին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ և նրան շնորհվել էՄիխայիլ Բոտվիննիկիանվան մեդալ։

Լուսանկարը` whychess.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում