Տարածաշրջանային

Պարտքի պատճառով Բաքվում անջատել են Ադրբեջանի նախկին նախագահի առանձնատան գազը

1 րոպեի ընթերցում

Պարտքի պատճառով Բաքվում անջատել են  Ադրբեջանի նախկին նախագահի առանձնատան գազը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ընտանիքի Բաքվի առանձնատան գազամատակարարումը անջատել են պարտքի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին haqqin.az լրատվական կայքին հայտնել է Էլչիբեյի դուստրը:

Նա ասել է, որ այսօր գազի հիմնարկի ծառայողները դադարեցրել են տան գազամատակարարումը` 700 մանաթ պարտք կուտակվելու պատճառով: «Պարտքի մարումը հետաձգելու մասին Ադրբեջանի երկրորդ նախագահի ընտանիքի խնդրանքն արհամարվել է Բաքվի Վորովսկի շրջանի գազի ծառայության աշխատակիցների կողմից, եւ արդյունքում նախկին նախագահի կինը, դուստրը եւ թոռնիկը ձմռան ցրտին մնացել են առանց ջեռուցման», -հայտնում է կայքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում