ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛աշխա­տող­ներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնա­գի­կական տոնի կապակցությամբ:

Անցնող տարին հոբելյանական էր ազգային անվտանգության մարմին­ների հա­մար: 95 տարի առաջ՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչա­կումից հետո ձևա­վորվեցին հետախուզության և հակահետախուզության մար­մին­ները:

Տասնամյակների ընթացքում անվտանգության մարմիններն անցել են լրջա­­գույն փորձությունների միջով, թրծվել են տեսանելի և անտեսանելի ճա­կատներում, ձևա­վորել են ավանդույթներ և կուտակել անգնահատելի փորձ:Մեծ է ձեր ավանդը մեր պե­տության և հասարակության դեմ ուղղված սպառ­նալիքների չեզոքացման գործում:

Այսօր առկա են մասնագիտական առաջընթացի և ձեր աշխատանքը կա­տարե­լագործելու բոլոր նախադրյալները: Համոզված եմ, որ այսուհետ ևս դուք պատվով և մասնագիտական բազմակողմանի կարողություններով շարունա­կելու եք ձեզ վստահ­ված առաքելությունը: Արդի աշխարհի և մեր տարածա­շրջա­նի իրողություններն ու մարտահրավերները պետք է ունենան համար­ժեք արձագանք:

Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛աշխա­տող­ներ,

Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջա­ռող­ջություն, մտքի ու բազկի կորով և նոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և պետության»:

ՀՀ նախագահն իրհրամանագրովՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային ան­վտան­­գության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արզուման Գարուշի Հարությունյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Մեկ այլ հրամանագրով`Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցու­թյամբ, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Մար­տա­կան ծառայության մեդալով պար­գևատրվել ենՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայորՀրաչյա Մայիսի Եղիազարյանը,ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայորԱրթուր Վազգենի Հակոբյանը,ՀՀ ՊՊԾ թիկնապահ, կապիտանԱրտակ Վիկտորի Հակոբյանը,ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմա­նա­պահ ջոկատի սահմանապահ պարետատան պարետ, մայորԱրման Մաքսիմի Մարալչյանը,ՀՀ ԱԱԾ քննչական վարչության հատուկ կա­­րևորագույն գործերով ավագ քննիչ, փոխ­գնդապետՎահե Լևոնի Պապոյանը,ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Վաչե Վրույրի Օհանհանը:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները