Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 48. Վարդան Օսկանյանի նոր գիրքը գլխավորում է վարկանիշային աղյուսակը

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 48. Վարդան Օսկանյանի նոր գիրքը գլխավորում է վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարարՎարդանՕսկանյանի «Անկախության ճանապարհով.փոքրերկրիմեծմարտահրավերները»հուշագրությունների գիրքը:Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու տարիների իրադարձություններից բացի, հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումՀուսիկ Արայի` օրերս լույս տեսած և նախորդ շաբաթ ցանկում ընդգրկված«Ազատության հրապարակ»գիրքը, որը նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին: Գրքում տեղ են գտել ամենատարբեր ժանրերի արձակ և չափածո գործերը:

«Երևանյան բեսթսելերի» երրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել` ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազիդարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի ժամանակակից գրողՊաուլո Կոելյոյի`համաշխարհայինբեսթսելերդարձած«Ալքիմիկոսը»վեպը,որը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Գիրքն արդեն մի քանի շաբաթ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:

Սրան հաջորդում է կոլումբացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերի շարքում:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Ալբեր Քամյուի«Ժանտախտը»վեպը: Այն ներկայացնում է նացիզմի և ֆաշիզմի հակասությունները:

Անգլիացի գրողՋորջՕրուելի«1984»վեպն այս անգամ յոթերորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում: Առաջին հրատարակությունից 64 տարի անց «1984»-ը վերջապես լույս է տեսել նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի`բնագրից կատարած թարգմանությամբ:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմը, որը «Զանգակ» հրատարակչության նոր վերահրատարակությունն է, այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Այն ներառում է նաև Նարեկացու տաղերը: Ինչպես նախաբանում գրել է «Զանգակ» հրատարակչությունը, Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ:

«Երևանյան բեսթսելեր»-ի իններորդ հորիզոնականում նորույթ է: «Զանգակ» հրատարակչության Լեոնարդո դա Վինչիի «Առակներ, հեքիաթներ, լեգենդներ» յուրօրինակ գիրքն իր տեղն է գտել վարկանիշային աղյուսակում:

Մարկեսիմեկ այլ` մեկ գրքում ընդգրկված«100տարվամենություն»և«Նահապետի աշունը»ստեղծագործությունները ևս ամենավաճառված գրքերի ցանկում են` եզրափակելով մեր ցանկը:

Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Վարդան Օսկանյան

«Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»

Անտարես 21
2 +8

Հուսիկ Արա

«Ազատության հրապարակ»

Անտարես 20
3 նոր

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 17
4 0

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Բուկինիստ 10
5 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուրպոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 7
6 -5

Ալբեր Քամյու

«Ժանտախտը»

Ապոլոն 6
7 0

Ջորջ Օրուել «1984»

Անտարես 6
8 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Զանգակ 5
9 նոր

Լեոնարդո դա Վինչի

«Առակներ, հեքիաթներ, լեգենդներ»

Զանգակ 3
10 -4

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը»

Նորք 3

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում