Սպորտ

«Պրեմիեր լիգա»-ի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը Յուրա Մովսիսյանը բարձրացել է առաջին հորիզոնական

1 րոպեի ընթերցում

«Պրեմիեր լիգա»-ի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը Յուրա Մովսիսյանը բարձրացել է առաջին հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Պրեմիեր լիգա»-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը բարձրացել է առաջին հորիզոնական:«Sovsport» կայքի կազմակերպած քվերակությունը դեռևս շարունակվում է: Այս պահի դրությամբ աղյուսակը գլխավորում է Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստն ունի 2997 ձայն: Երկրորդ տեղում «Սպարտակ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ Դենիս Գլուշակով է: Եռյակի վերջում «Զենիթ»-ի ֆուտբոլիստ Հալկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պրեմիեր լիգա»-ի լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվերակությունը մեկնարկել է դեկտեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 27-ին: Քվեարկեք այստեղ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում