Սպորտ

Լևոն Արոնյանը 11-րդ տեղում է բասկյան մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 11-րդ տեղում է բասկյան մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն Համաշխարհային մտավոր խաղերի բասկյան ծրագրի շախմատի մրցաշարում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի երկրորդ օրը Արոնյանի առաջին մրցակիցը Ռուսլան Պոնոմարիովն էր: Գրոմայստերները խաղացին երկու պարտիա, որոնք ավարտեցին ոչ-ոքի հաշվով: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովն էր: Անցկացրած երկու պարտիաների արդյունքում Արոնյանը պարտվեց:

Մրցաշարային աղյուսակի վերջնական դասավորվածությամբ Արոնյանը 11-րդ տեղում է և ունի միայն 4,5 միավոր: Առաջին տեղում Սերգեյ Կարյակինն է` 8,5 միավորով:

Համաշախարհային մտավոր խաղերը մեկնարկել են դեկտեմբերի 12-ին: Մրցաշարին մասնակցում է 16 գրոսմայստեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում