Սպորտ

Լևոն Արոնյանը բասկյան ծրագրում տոնեց մեկ հաղթանակ, կրեց մեկ պարտություն

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը բասկյան ծրագրում տոնեց մեկ հաղթանակ, կրեց մեկ պարտություն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Պեկին քաղաքում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի շախմատի ծրագրում ավատվեց բասկյան խաղերի առաջին խաղային օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակով աշխարհի երկրորդ շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին պարտիայում մրցում էր Անիշ Գիրի հետ: Կայացած 2 պարտիաներում էլ Արոնյանն անգերազանցելի էր: Այնուհետ Արոնյան ուժերը չափեց Սերգեյ Կարյակինի հետ: Առաջին պարտիայում Արոնյանը զիջեց մրցակցին, իսկ երկրորդում` կիսեցին միավորը:

Շախմատի բասկյան ծրագիր բաղկացած է 5 տուրերից: Արոնյանն այժմ ունի միայն 2,5 միավոր:

Համաշախարհային մտավոր խաղերը մեկնարկել են դեկտեմբերի 12-ին: Մրցաշարին մասնակցում է 16 գրոսմայստեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում