Սպորտ

Լևոն Արոնյանը Համաշխարհային մտավոր խաղերում նվաճեց արծաթե մեդալ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Համաշխարհային մտավոր խաղերում նվաճեց արծաթե մեդալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն Համաշխարհի մտավոր խաղերում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:Երրորդ խաղային օրն Արոնյան կրկին անցկացրեց 10 պարտիա: Առաջին պարտիայում Արոնյանը միավորը կիսեց Սերգեյ Կարյակինի հետ, հետո սպիտակներով առավելության հասավ Գատա Կամսկու նկատմամբ: Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոնը ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին և Լե Քուանգ Լիեմին: 25-րդ պարտիայում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կուբայի ներկայացուցիչ Դոմինգես Պերես Լայների հետ, իսկ 26-ում զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին: Անիշ Գրիր- Լևոն Արոնյան պարտիան ևս ավարտեց հայազգի շախմատիստի պարտությամբ: 28-րդ, 29-րդ պարտիաներում Արոնյանը հաջորդաբար սպիտակներով պարտության մատնեց ռուս Իան Նեպոմնիաչտչին և սևերով Մաքսիմ Վաչիեր-Լագրավին: Վերջին` 30-րդ պարտիայում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շաքրիար Մամեդյարովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը վվաճեց արծաթե մեդալ: Առաջին տեղում Սերգեյ Կարյակինն է: Իսկ եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային շախմատի մրցաշարը մեկնարկել էր դեկտեմբերի 14-ին Չինաստանում, և մասնակիցները խաղացին 30-ական պարտիա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում