Սպորտ

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի երկրորդ խաղային օրվանից հետո երրորդն է. Համաշխարհային մտավոր խաղեր

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի երկրորդ խաղային օրվանից հետո երրորդն է. Համաշխարհային մտավոր խաղեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային (բլից) շախմատի մրցաշարում:

Երկրորդ խաղային օրն նա տոնեց 3 հաղթանակ՝ առավելության հասնելով Ռուսլան Պոնոմարյովի, Վան Յունի և Վան Հաոյի նկատմամբ: Արոնյանը 4 պարտիաներում զիջեց, հաջորդդաբար, Յան Նեպոմնյաշչիկին, Շաքրիյար Մամեդյարովին, Վասիլի Իվանչուկին, Պետեր Լեկոյին, իսկ երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոնն այժմ երրորդ տեղում է և ունի 13 միավոր: Առաջատարը Շաքրիյար Մամեդյարովն է՝ 14 միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 30 տուրից: Այն մեկնարկել է դեկտեմբերի 14-ին և կավարտվի դեկտեմբերի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում