Սպորտ

Լևոն Արոնյանը գերազանց է հանդես գալիս կայծակնային շախմատում. Համաշխարհային մտավոր խաղեր

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը գերազանց է հանդես գալիս կայծակնային շախմատում. Համաշխարհային մտավոր խաղեր

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում:Արագ շախմատում Արոնյանն անցկացրած 7 տուրերից հետո 16-րդ տեղում է: Իսկ կայծակնային շախմատի հերթական մրցափուլում շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոնն անկասելի էր: 5 տուրերի ընթացքում Արոնյանը տոնեց 4 հաղթանակ, իսկ մեկ պարտիայում կիսեց միավոր մրցակցի հետ: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարն առավելության հասավ ուկրաինացի Ռուսլան Պանամարյովի, չին Վան Հաոյի, Վասիլի Իվանչուկի և Պետեր Լեկոյի նկատմամբ: 6-րդ տուրում Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համաշխարհային մտավոր խաղերը մեկնարկել են դեկտեմբերի 12-ին: Մրցաշարի փակման պաշտոնական արարողությունը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում