Մշակույթ

Գարեգին Բ կաթողիկոսը Փարիզում կմասնակցի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսը Փարիզում կմասնակցի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 12-ին մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի, ինչպես նաև եկեղեցական վարչական անդամների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում