2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը gazeta.ru կայքին տված հարցազրույցում ասել է, որ հայերեն է սովորում: Նա ասել Է, որ ինքը 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը վերապրած ընտանիքից Է, եւ իր հիշողության մեջ եւ գեներում պահում Է այս փաստը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, Օզբիլիսը նշել Է, որ ճիշտ ընտրություն Էր կատարել` տեղափոխվելով Ռուսաստան եւ խաղալով սկզբից «Կուբանում», իսկ այնուհպետեւ՝ «Սպարտակում»: Դեռ հոլանդական «Այաքսում» խաղալիս երազել Է հագնել սպարտակցիների կարմիր եւ սպիտակ գույների համազգեստը: Նշելով, որ լավ գիտի հոլանդերեն, գերմաներեն, թուրքերեն, բավականին լավ՝ ռուսերեն, սովորում Է նաեւ իր մայրենի լեզուն:
Օզբիլիսը նշել Է, որ, չնայած իրեն հաճախ եսասեր են անվանում փոխանցումներ չկատարելու համար, բայց իրականում իր համար կարեւոր չԷ` ինքն Է գոլ խփում, թե ոչ, գլխավորը թիմի հաջողությունն Է:
Ֆուտբոլիստն ընդգծել Է, որ չնայած իրեն հաջողվում Է հաճախ գոլեր խփել, բայց ձգտում Է առավելագույն արդյունքի եւ շատ ուրախ Է, որ իրեն բախտ Է վիճակվել հանդես գալ Ռուսաստանում:
Նա նշել Է, որ «Սպարտակը» Ռուսաստանում նույնն Է, ինչ «Բավարիան»` Գերմանիայում: