Թուրքիան և Ադրբեջանը չեն մասնակցել ՍԾՏՀ Երևանում անցկացվող նիստին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վեց երկրների ներկայացուցիչներ ներկա չեն գտնվել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն անցկացվում է Երևանում։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ, Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ղազարյանի խոսքով՝ նրանք չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով: «Թուրքիայի պատվիրակության ղեկավարը չի մասնակցել թունավորման պատճառով, սակայն նրա տեղակալները մասնակցում են նիստին: Ուկրաինայի ներկայացուցիչը բացակայում է ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով։ Ալբանիան, ըստ երևույթին, մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն չունի, այդ պատճառով էլ չի մասնակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը: Սակայն, նրա խոսքով՝ տարօրինակ էր վրացիների բացակայությունը։ «Մենք հարևան երկրներ ենք և շահագրգիռ ենք մեկս մյուսի նկատմամաբ: Նրանց բացակայության իմաստը չեմ հասկանում: Վրացական պատվիրակությունը մինչև վերջին պահն ասում էր գալու մասին»,- նշեց Ղազարյանը։

Նիստին անդամ ՍԾՏՀ 12 երկրներից մասնակցել են 6-ի`Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստն այս տարի անցկացվում էր Հայաստանում՝ հայկական պատվիրակության նախագահությամբ։ Նիստին քննարկել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թվականի բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015 թվականների բյուջեի կանխատեսումները։ Խորհրդի անդամ երկրները ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում:

Հայերեն English

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA