Թաներ Աքչամը Գերմանիայում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է կարդացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Հյուսիսային Գերմանիայի ավագ դպրոցի դասարաններում սովորողների համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Armenian Mirror-Spectator-ը:

Գերմանական դպրոցներում սովորողները դասընթացների ժամանակ հատուկ անդրադառնում են հրեաների Հոլոքոստին, սակայն նրանց պատմության դասերին անդրադարձ չի լինում Հայոց ցեղասպանությանը: Աքչամը ներածական դասընթաց է իրականացրել «Հայոց ցեղասպանություն 101» խորագրով, որի ժամանակ Օսմանյան կայսրության քարտեզի վրա ցույց է տվել հայերի տեղահանման ճանապարհներն ու համակենտրոնացման ճամբարները: Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն մաթեմատիկական ճշգրտության վրա, որով կազմակերպվել և իրականացվել է ոճիրը: Թուրք պատմաբանը ներկայացրել է, թե այս գործողությունների արդյունքում ինչպես է Արևելյան Թուրքիան դատարկվել հայերից:

Հայոց ցեղասպանությունը համեմատելով Հոլոքոստի հետ` նա ընդգծել է, որ, ի տարբերություն Հայոց ցեղասպանության, նացիստները հրեաներին սպանել են արիական ցեղին չպատկանելու «մեղադրանքով», մինչդեռ հայերին առաջարկվում էր ընդունել իսլամ և փրկվել: Աքչամը կարևորել է Թուրքիայում նոր սերնդի` անցյալի հետ առերեսվելու և արդարություն հաստատելու պատասխանատվության ստանձնումը:

Աքչամը գերմանացի ուսանողներին պատմել է նաև իր կյանքից որոշակի դրվագներ` ներկայացնելով, թե ինչպես է 9 ամիս անցկացրել բանտում քրդերի վերաբերյալ հոդված գրելու մեղադրանքով: Հետագայում նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ ևս ձերբակալվել է կեղծ անձնագիր ունենալու համար և միայն միջազգային Amnesty International կազմակերպության շնորհիվ ազատ է արձակվել: Համբուրգում կատարած հետազոտական աշխատանքների ժամանակ նա առաջին անգամ հանդիպել է հայերի վերաբերյալ նյութերի` մի բան, որն անհնար էր Թուրքիայում, ինչից հետո միայն դարձել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գծով մասնագետ:

Հայերեն English

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

Հայաստանի ու Հնդկաստանի միջև տեղի է ունեցել պաշտպանության համագործակցության հարցերի շուրջ քննարկում

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը