Ամերիկայի հայկական համագումարը Բոսթոնում կներկայացնի «Հայ որբ քույրերի գորգ»-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը ամենամյա տոնական ընդունելության ժամանակ Բոսթոնում կներկայացնի «Որբ հայ քույրերի գորգ»-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, ընդունելության հատուկ հյուրը կլինի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանը: Վերջինս կխոսի հայ որբերի պատրաստած «Ղազիր» անվամբ հայտնի գորգի, «Քույրերի գորգ»-ի և նրանց ճակատագրի շուրջ հյուսված յուրահատուկ պատմության մասին:

Մարտին Դերանյանի անձնական հավաքածուի մաս կազմող «Հայ որբ քույրերի գորգը» պատրաստել են Ղազիր որբանոցի սաները: Դերանյանի հավաստմամբ` գորգը թվագրվում է 1920-ական թվականներով: Գորգի մի ծայրում անգլերենով գործած է. «Տիկին Դ. Վ. Ուիլյամսին` ի նշան գնահատանքի. Մերձավոր Արևելքի Ղազիր մանկատուն. Սիրիա»:

Մյուս գորգը`«Ղազիր»-ը, պատմական նշանակություն ունի այն առումով, որ 400 հայ որբուհիներ են այն գործել ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող Ղազիր ավանում, 1924-1925 թվականներին:Հետագայում` 1925 թվականին, այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես Միացյալ Նահանգների անձնուրաց և կարեկցող վերաբերմունքի երախտիքի նշան, որը Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի միջոցովփրկել է Հայոց ցեղասպանության տասնյակ հազարավոր որբերի:

Քելվին Քուլիջի կառավարման տարիներին գորգը հրապարակայնորեն ցուցադրվել է Սպիտակ տանը: Բայց նախագահ Բիլ Քլինթոնի կառավարումից հետո այն այլևս չի ցուցադրվել: Այն նախատեսվում էր կրկին ցուցադրել դեկտեմբերին Սմիթսոնյան ինստիտուտում կազմակերպվելիք`Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսի ժամանակ:Սպիտակ տունը, որ նախապես թույլատրել էր գորգը ցուցադրության հանել, առեղծվածային և կտրուկ տոնով հայտարարել էր, որ պատմական նշանակություն ունեցող այդ գործը «ներկա պահին հնարավոր չէ տրամադրել» ցուցադրության համար:

Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամն ստեղծվել է 1915 թ. Թուրքիայում ԱՄՆ դեսպանՀենրի Մորգենթաուի ահազանգից հետո,նախագահ Վուդրո Վիլսոնի հովանավորությամբ ևարդյունաբերող ու բարերար Քլիվլենդ Դոջի ջանքերով: Հիմնադրամն իր ուսերին էր վերցրել գերծանր առաքելություն` փրկել ավելի քան մեկ միլիոն փախստականներին, այդ թվում` Մերձավոր Արևելքով և Կովկասով մեկ սփռվածավելի քան 100 հազար հայ որբուկներին:1915-1930թթ. ընթացքում հավաքվել է ժամանակի համար աստղաբաշխական` ավելի քան մեկ միլիարդ դոլար գումար, իսկ ամերիկյան բժիշկների, բուժքույրերի, քաղծառայողների և կամավորների1000-հոգանոց բանակի աշխատանքի շնորհիվ անհամար կյանքեր ենփրկվել:

Հայերեն English

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2026

Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Թրամփին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ. Wall Street Journal

Ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են ԹՐԻՓՓ նախագծի տեղանքը

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են շփումները համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ. CNN

Իսրայելի և Լիբանանի միջև հարվածների ուժգնությունը թուլացել է, սակայն հրադադարի խախտումներ դեռ արձանագրվում են. Շահան Գանտահարյան

Ինչ հիմքեր ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները և այդ առթիվ ինչ են քննարկում էլիտաները. քաղաքագետի վերլուծությունը

Եվրոպական ինդեքսներ - 09/07/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 09/07/26