Սպորտ

Հայտնի են Լևոն Արոնյանի մրցակիցները Վեյկ ան Զեեի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Լևոն Արոնյանի մրցակիցները Վեյկ ան Զեեի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Վեյկ ան Զեեի մրցաշարի A խմբի բոլոր մասնակիցների անունները: Աշխարհի նոր չեմպիոն Մագնուս Կարլսենն չի մասնակցի մրցաշարին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մրցաշարի պաշտոնական էջից, կմասնակցեն Լևոն Արոնյանը (Հայաստան, 2803), Հիկարու Նամակուրան (ԱՄՆ 2786), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2777), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2756), Լեյներ Դոմինգեսը (Կուբա, 2754), Արկադի Նայդիչը (Գերմանիա, 2737), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ,2734), Վեսլի Սոն (Ֆիլիպիններ, 2719), Պենտալա Նարիկրիշնան (Հնդկաստան, 2708), Ռիչարդ Ռապպորտը (Հունգարիա, 2683) և Լյուկ վան Վելին (Նիդեռլանդներ, 2678):

Վեյկ ան Զեեի միջազգային մրցաշարը 2014-ին կկայանա հունվարի 10-26-ը: «Տատա Սթիլ» մրցաշարն ամենահեղինակավորներից է շախմատային աշխարհում: Լևոն Արոնյանը 2012-ին դարձել է այս մրցաշարի հաղթող, իսկ գործող չեմպիոնը Մագնուս Կարլսենն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում