Միջազգային

Բարաք Օբամայի հորեղբորը հաջողվել Է խուսափել ԱՄՆ-ից արտաքսումից

1 րոպեի ընթերցում

Բարաք Օբամայի հորեղբորը հաջողվել Է խուսափել ԱՄՆ-ից արտաքսումից

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրը՝ 69-ամյա Օնյանգո Օբաման, խուսափել Է ԱՄՆ-ից արտաքսումից. դատարանը որոշել Է, որ նա կարող Է մնալ երկրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Boston Globe-ին:

Պետության ղեկավարի հորեղբայրը ծնունդով Քենիայից Է եւ ԱՄՆ-ում Է բնակվում 1960-ական թվականներից: 1992 թվականին դատարանը վճիռ Էր կայացրել նրան արտաքսելու մասին, բայց Օնյանգո Օբաման մնացել Է երկրում: Օրենքի հետ կապված նոր խնդիրներ են առաջացել, երբ 2011 թվականին նրան Բոստոնի մերձակայքում ձերբակալել են անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Բոստոնի Ներգաղթի դատարանի դատավոր Լեոնարդ Շապիրոն դեկտեմբերի 3-ին որոշում Է կայացրել, որ նախագահի ազգականը կարող Է ԱՄՆ-ում մնալ ըստ այն օրենքի, որի համաձայն՝ կեցության վկայագիր կարող են ստանալ նրանք, ովքեր երկիր են ժամանել մինչեւ 1972 թվականը եւ մշտապես բնակվել են այնտեղ:

Պատասխանելով իր ընտանիքի վերաբերյալ դատավորի հարցին՝ ամբաստանյալն ասել Է. «Ես ունեմ եղբորորդի: Բարաք Օբաման: Նա Միացյալ Նահանգների նախագահն Է»:

Սպիտակ տանը նշել են, որ դատավարությունը համարում են շարքային, ճիշտ այնպիսին, ինչպես գաղթյալների ցանկացած այլ գործ, հաղորդել Է Associated Press-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում