Նիգերիայի հյուսիսում «Բոկո հարամ»-ի իսլամիստները հարձակվել են Մայդուգուրի քաղաքի վրա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հյուսիսում «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան փորձել են գրավել Մայդուգուրի քաղաքը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Աֆրիկայի զանգվածային լրատվամիջոցներին, հարյուրավոր ապստամբներ մթով գրոհել են ռազմաօդային ուժերի հենակետի, ռազմական մի քանի օբյեկտների եւ Մայդուգուրիի միջազգային օդանավակայանի վրա: Հարձակումը հետ Է մղվել, ոչնչացվել Է 24 իսլամիստ, վիրավորվել են մի քանի զինծառայողներ, հաղորդել Է Նիգերիայի պատշտպանության նախարարության ներկայացուցիչ Քրիս Օլուկոլադեն:
Այնուամենայնիվ, ապստամբներին հաջողվել Է վնասել ռազմաօդային ուժերի երեք ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, ինչպես նաեւ ընդհատումներ առաջացնել օդանավակայանի աշխատանքում: Ներկայում, ըստ Նիգերիայի Գլխավոր ավիացիոն վարչության տվյալների՝ օդանավակայանն արդեն վերսկսել Է բնականոն ռեժիմով աշխատանքը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ չնայած քաղաքի կարեւորագույն օբյեկտների գրավման սպառնալիքի վերացմանը, Մայդուգուրիում սահմանվել Է արտակարգ դրության ռեժիմ:
Այս քաղաքը, որը Բոռնոյի նահանգի վարչական կենտրոնն Է, երկար ժամանակ եղել Է «Բոկո հարամի» զինյալների պատվարը: Այս տարի ավելի վաղ կառավարական բանակի զորամասերը նրանց դուրս են մղել այնտեղից: