Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ և առաջ մղեց Հայաստանի հավաքականին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Չինաստանի հավաքականի հետ խաղում Լևոն Արոնյանն առաջ է մղել Հայաստանի ընտրանուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Արոնյանը սեւերով արդեն 35 քայլում կարողացել է հաղթանակ տոնել Լի Չաոյի նկատմամբ:
Դեռևս շարունակվում են Սերգեյ Մովսեսյան - Դին Լիժեն, Բու Սյանչժի - Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան - Յույ Յանյի մրցավեճերը:
Երեք տուրերից հետո Հայաստանի ընտրանին երկրորդ տեղում է 5 միավորով: Առաջին հորիզոնականում երեք անընդմեջ հաղթանակ տոնած Ուկրաինան է 6 միավորով: Ադրբեջանը և Գերմանիան ունեն 4-ական միավոր: