Սպորտ

FourFourTwo-ը Հենրիխ Մխիթարյանին ներառել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

5 րոպեի ընթերցում

FourFourTwo-ը Հենրիխ Մխիթարյանին ներառել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր FourFourTwo մարզական ամսագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: «Արմենպրես»-ը ներկայացնում է FourFourTwo-ի զրույցը հայ տաղանդավոր ֆուստբոլիստի հետ:

«Ես ֆուտբոլը սկսեցի սիրել հայրիկիս շնորհիվ: Ֆուտբոլն իմ արյան մեջ է, և ես ցանկանում էի նրա նման խաղացող դառնալ»,- նշել է Մխիթարյանը:

Ամսագիրը ներկայացրել է նաև Համլետ Մխիթարյանին: «Հենրիխի հայր Համլետ Մխիթարյանը հայ տաղանդավոր ֆուտբոլիստ, ով 1980 թվականին եղել է «Արարատի» հարձակվողը և խորհրդային միության առաջին խաղացողը, ով տեղափոխվել է արտասահմանյան ակումբ: 1989 թվականին Համլետ Մխիթարյանը տեղափոխվել է ֆրանսիական Վալանս: Անմիջապես մեծ տպավորություն գործելով թե դաշտում, թե դաշտից դուրս, նրա իր մոտ` հարավային Ֆրանսիա է բերել ընտանիքին, այդ թվում ինն ամսական որդուն` Հենրիխին: Համլետի օգնությամբ Վալանսն ըդգրկվում է երկրորդ դիվիզիա, իսկ Համլետը նվաճում է իր թիմակիցների և երկրպագուների սրտերը:

Մխիթարյանների աշխարհը, սակայն, ցնցվեց, երբ մարզումներից մեկի ժամանակ Համլետ Մխիթարյանը վատ զգաց իրեն, բժիշկները գլխուղեղի ուռուցք ախտորոշեցին նրա մոտ: Վիրահատությունը չկարողացավ կասեցնել ուռուցքի զարգացումը և Համլետ Մխիթարյանը կնոջ և երկու երեխաների հետ հետ վերադարձավ Երևան, ինչպես հարազատներին էր ասում` «տանը մեռնելու համար»: Նա մահացավ 1996 թվականին` 33 տարեկան հասակում: Հենրիխ Մխիթարյանը յոթ տարեկան էր: Այն հարցին` արդյոք նա մի պահ վարանել է, որ հետևելու է իր հոր ուղուն և դառնալու ֆուտբոլիստ Մխիթարյանը պատասխանել է. «Ոչ, ամենևին»:

Բայց և այնպես, այդ ամենը չէր կարող հեշտ լինել: Ֆրանսիան փոխելով հետխորհրդային Հայաստանի հետ, խաղալ սովորելով իր հայրիկի անունը կրող տեղական ֆուտբոլային ակումբում և հորը նմանվելու վառ երազանքով` երիտասարդ Հենրիխն ինքն իրեն հսկայական ճնշման տակ է դնում: Երբեմն այդ ամենը չափազանց ծանր էր դառնում տանելու համար:

«Ամեն անգամ, երբ լացելով տուն էի գալիս, որովհետև պարտվել էինք խաղում կամ վատ էի խաղացել, մայրս ասում էր. «Ամեն ինչ լավ է, դու պարտավոր չես ֆուտբոլ խաղալ, եթե չես ցանկանում: Բայց ես համառում էի, և մայրս խրախուսում էր ավելի տքնաջան աշխատել»,- հիշում է Մխիթարյանը:

Այսօր, նա այնպիսի ֆուտբոլիստ է, որ Համլետ Մխիթարյանի` Վալանսի ընկերներն անգամ հազիվ են հավատում իրենց աչքերին»- գրում է ամսագիրը:

Հենրիխը իր ջեռքբերումներով չի բավարարվում, նա ձգտում է նոր բարձունքներ նվաճել և առավելագույնս օգտվել կյանքի ընձեռած հնարավորություններից: 2010 – 2013 թվականներին խաղալով Շախտյորի «Դոնեցկ»-ում` նա ժամանակ էր գտնում թատրոնի և կինոթատորնի համար, անգամ սկսում է տնտեսագիտություն ուսումնասիրել: Նա համեստ է, տոգորված նոր հնարավորություններ նվաճելու պատրաստակամությամբ և ծարավով:

«Ես անմիջական անձնավորություն եմ: Աստղ լինելու որևէ պատրանքներ չունեմ: Սովորում եմ, քանի որ գտնում եմ, որ կրթությունը կարևոր է մարդու կյանքում: Այն պահին երբ դադարես (սովորել), դադարում ես նաև ապրել»,- նշում է ֆուտբոլիստը:

Դա վերաբերում է նաև ֆուտբոլին: Անցած մրցաշրջանին Մխիթարյանն առաջին անգամ ճաշակեց Բորուսիայի «Դորտմունդի» անխոնջ մեքենայի ճնշումը` Չեմպիոնների լիգայում հանդես գալով նրանց դեմ:

«Իմ կարծիքով` «Դորտմունդ»-ն ամենադժվար թիմերից էր, որի դեմ մենք խաղացել էինք: Այն կատարյալ թիմ է` լավ խաղացողներով և տպավորիչ մարզիչով»,- ասել է Մխիթարյանը:

Կլոպն որպես իր թիմի խաղացող ընտրեց նրան, իսկ Մխիթարյանը ոգեշնչվեց վերջինիս խանդավառությամբ: «Նման մարզչի հետ աշխատելը երազանքի իրականացում է ինձ համար: Երբ առաջին անգամ զրուցեցի նրա հետ, հասկացա, որ առաջին հերթին նա լավ մարդ է, ապա լավ մարզիչ»,- պատմում է նա:

Մխիթարյանին Դորտմունդում դիմավորել են ինչպես ընտանիքի անդամի և աջակցել ամեն կերպ, տրամադրել թարգմանիչ: Միաժամանակ նա մարզվում էր դաշտում, դժվարին ճանապարհով վաստակած իր փորձը փոխանցում այնտեղ:

Իսկ հայ երկրպագուների համար Մխիթարյանը հերոս է, Հայաստանի դեսպանն աշխարհում և մարդ, ումից կարելի է օրինակ վերցնել: «Ես փորձում եմ բաց և հասանելի լինել նրանց համար, նրանց հետ կիսել իմ փորձը: Կարծում եմ վարձահատույց լինելը շատ կարևոր է. դա կլինի լոկ գաղափարի, թե ապագա սերունդերին ոգևորելու միջոցով, որ նրանք էլ կարող են նույն հաջողություններին հասնել: Հաղորդագրություն, որ հայրը կփոխանցեր որդուն»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում