«Հեռուստամարաթոն 2013»-ը մեկնարկում է. «Դեպի Արցախ» խորագրի ներքո հայության համախմբման օրն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Արցախ» խորագրով 16-րդ «Հեռուստամարաթոն 2013»-ը կմեկնարկի նոյեմբերի 28-ին Երևանի ժամանակով 20.00-ին և կշարունակվի մինչեւ հաջորդ առավոտ` ժամը 08.00-ն: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` Armeniafundկայքի միջոցով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Վարդենիս-Մարտակերտ` Հայաստանն Արցախին կապող սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցմանն ուղղված հեռուսատամարաթոնին նախորդել են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող հեռախոսամարաթոններն ու դրամահավաք-ճաշկերույթները: «Հայաստան» համահայկական հիմանադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման համար կպահանջվի 30 միլիոն դոլար:

Նոյեմբերի 21- 24-ը տեղի է ունեցել «Հայաստան» հիմանադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1 միլիոն 460 հազար եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հեռախոսամարաթոնն անցկացվել է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ` «Միասնություն եւ աջակցություն» խորագրի ներքո: Դրամահավաք միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի եւ Հունաստանի հայ համայնքները: 750 կամավորներ զանգահարել են մասնակից երկրների ավելի քան 50 հազար ընտանիքների ու կազմակերպությունների` կոչ անելով աջակցել հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ձեռնարկներին: Այս տարի հեռախոսամարաթոնի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, ինչպես նաեւ Սիրայում հայկական դպրոցների կառուցմանը:

Նոյեմբերի 23-24-ը հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնն արձանագրել է 22 հազար 200 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Դրամահավաք-միջոցառումներ են անցկացվում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Լիբանանում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում: Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի տեղեկացմամբ` վերջին տասնօրյակի ընթացքում 700-ից ավելի տպագիր եւ էլեկտրոնային տեղեկատու-շրջաբերական է ուղարկվել հայ համայնքի անդամներին:

Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 28-ին, «Համայնքի կենտրոնում» կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին «Հայ կենտրոն» սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Նոր Մարաղա համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին: Միջոցառման ավարտին հայտարարվեց 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը հայտնեց, որ համայնքը շարունակում է նվիրատվություններ անել եւ մինչ Հեռուստամարաթոնի օրը նվիրատվությունները կհասնեն իրենց ակնկալած 225 հազար ԱՄՆ դոլարի շեմին:

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմանադրամ`որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայերին:Հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնքներկայումս գործում են աշխարհի 22 երկրներում: Գործունեության ողջ ընթացքումՀիմնադրամի միջոցներով կառուցվել է ավելի քան 476 կմ ճանապարհ Հայաստամում և Արցախում, 517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 կմ գազատար, 70 կմ էլեկտրական հոսանքի գիծ:Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց և մանկապարտեզ: Կառուցվել ու վերակառուցվելէ 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն: Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային և գիտական ծրագիր:

Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հանրային հեռուստաընկերության, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր մեդիա» հեռուստաալիքների եթերում:

Հայերեն English Русский

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ

Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է

Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին

Յուանգուդույ. պայքարող գյուղից մինչև խաղաղ լեռնային հանգստավայր

Հուլիսի 28-ի միջոցառումների անոնս