Հայաստանում առցանց ԶԼՄ-ների մեծ մասը կախված է Ֆեյսբուքից. Սամվել Մարտիրոսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարում տեղեկատվական դաշտն ամբողջ աշխարհում գլոբալ փոփոխություն է ունեցել, ինչը պայմանավոված է նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներով: Նոյեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում այս գնահատականը տվեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սնոուդենը, ինչպես պարզվեց, 200 հազար գաղտնի փաստաթուղթ է ունեցել իր ձեռքի տակ, ինչն արդեն թույլ է տալիս խոսել տեղեկատվության վստահության ճգնաժամի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` որքան էլ այսօր խոսվի տեղեկատվության անվտանգության միջոցառումների անհրաժեշտության, հակավիրուսային ծրագրերի օգտագործման մասին, իրականությունը ավելի դաժան է, քան շատերը պարկերացնում են:

«Ինչ էլ անեք, ձեզ կարդալու են, որքան էլ պաշտպանեք ֆեյսբուքյան պրոֆիլը, կգտնվի մի մարդ, ով կկարդա ձեր նամակագրությունները` շրջանցելով հակավիրուսային ծրագրերը»,- պարզաբանեց մասնագետը` հավելելով, որ դեռ բավականաչափ ժամանակ է պետք իրականությունը հասնակալու և վիրտուալ տիրույթում կատարվող իրադարձությունները «մարսելու» համար:

Մարտիրոսյանը նշեց, որ այլ երկրների համեմատ, օրինակ Գերմանիայի, որտեղ գաղտնազերծվել էր կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսահամարը, մեր երկրում իրավիճակն անվտանգության տեսանկյունից ավելի թեթև է: Պատճառը, նրա գնահատմամբ այն, է որ մեզ մոտ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում նման խնդիրների վրա, և հանրային լայն ուշադրությունը գրավում է միայն հակառակորդի` Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից կատարվող ներխուժումները:

«Սոցիալական ցանցերը կլանեցին մեդիադաշտը: Այսօր այն կախյալ վիճակում է գտնվում «Ֆեյսբուքից»: Եթե երեք օրով սոցիալական այդ ցանցն անջատվի, ապա տեղեկատվական կայքերի մեծ մասը լուրջ ճգնաժամի առաջ կկանգնի»,- վստահեցրեց բանախոսը:

Նա նշեց, որ ֆեյսբուքյան հայ օգտատերերը հաճախ այս կամ այն առցանց ԶԼՄ-ն ընթերցում են հենց «Ֆեյսբուք»-ում և հավելյալ ժամանակ չեն ծախսում այլ կայքեր այցելելու համար: Ըստ Մարտիրոսյանի` առցանց 300-ից ավելի ԶԼՄ-ները իրենց ողջ բազմազանությամբ հանդերձ պտտվում են մեկ հարթակի` «Ֆեյսբուքի» շուրջ:

Նա հորդորեց օգտարերերին հիշել, որ եթե ինչ-որ մեկը փորձում է կոտրել ուրիշի ֆեսյբուքյան էջը, ապա շատ հավանական է, որ ինքը կհայտնի իր իսկ ստեղծած ծուղակում և արդյունքում կկոտրվի իր էջը: Տեղեկատվության անվտանգության մասնագետը նաև վստահեցրեց, որ հաճախ սեփական էջի գաղտնաբառը փոխելը նույնպես անվտանգության երաշխիք չէ, քանի որ եթե նույն գաղտնաբառը օգտագործվում է տարբեր սոցիալական ցանցերում, ապա այն կրկնակի թուլացնում է անվտանգությունը:

Անդրադառնալով էլեկտրոնային փոստերին` email-ներին, Մարտիրոսյանը նշեց, որ մի շարք չափանիշներով առավել անվտանգ է համարվում gmail-ը, սակայն դա նույնպես միանշանակ չէ: Twitter-ը դեռ լայնորեն չի ներթափանցել հայաստանյան իրականություն:

Տեղեկատվական կայքերի ապագան կանխատեսելով` փորձագետը կարծիք հայտնեց, որ այսօրվա սպառողը միայն տեքստով չի բավարարվում, և այդ պառճառով գնալով մեծ պահանջարկ է սկսում վայելել մուլտիմեդիա արտադրանքը:

1992 թվականին այս օրը ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունեցող Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվել է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը։ 1994 թվականից սկսած, ամեն տարի այդ օրը` նոյեմբերի 26-ը, Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր:

Հայերեն

Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի. Փաշինյանը՝ ԵՄ–ին անդամակցության հետ կապված գործընթացների մասին

ԵԱՏՄ-ում կնքել են համաձայնագիր արժեթղթերի վաճառքի անդրսահմանային հասանելիության շուրջ

Պարեկային ծառայության պետը Կապանում խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ

ԲՐԻԿՍ-ում չեն քննարկում միասնական արժույթ ստեղծելու հարցը. Պեսկովն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

Պետք է մնանք փաստարկների դաշտում. վարչապետը՝ Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման փորձերի մասին

Երևանն իր համագործակցություններում հաշվի է առնում գործընկերների շահերը. վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ