Սիրիական հակամարտությունը եւս մեկ հայ երիտասարդի կյանք խլեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Վիլլաներ թաղամասում նոյեմբերի 13-ին արկի պայթյունի հետեւանքով վիրավորված հինգ հայ երիտասարդներից մեկը` 23-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, զոհված հայորդու հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում: Նույն եկեղեցում այսօր հրաժեշտ կտան նաեւ նոյեմբերի 17-ին Դամասկոսի Հարասթա շրջանում նահատակված հայ զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանին:

Սիրիական աղբյուրների հաղորդմամբ` այդ երկրում 2.5 տարի շարունակվող հակամարտության հետևանքով մինչև 2013թ. նոյեմբերի 14-ը զոհվել է 65 հայ: Զոհերից 46-ը եղել է Հալեպում, 16-ը` Դամասկոսում, 2-ը` Ղամիշլիում և 1-ը՝ Լաթաքիայում: Զոհերից 15-ը զինծառայողներ էին: Մինչև օրս անհետ կորած է երկու հայ: Ներկայացված վիճակագրության համաձայն՝ վիրավորների թիվը կազմել է 179, այդ թվում 166-ը` Հալեպում, 13-ը` Դամասկոսում: Ըստ աղբյուրի՝ առևանգվել է 110 հայ, որից 101-ը՝ Հալեպում, 6-ը՝ Դամասկոսում, 1-ը՝ Ղամիշլիում և 2-ը՝ Լաթաքիայում:

Հայերեն English Русский

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում