Տարածաշրջանային

Թուրքական հեռուստաալիքը Սայաթ- Նովայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանի

2 րոպեի ընթերցում

Թուրքական հեռուստաալիքը Սայաթ- Նովայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական tursu.tv հեռուստաալիքը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված նախագիծ է սկսել: Հեռուստաալիքը ծրագրել ` վավերագրական ֆիլմ նկարահանել տարածաշրջանում հայկական քյամանչա երաժշտական գործիքը տարածած հայ բանաստեղծ, երաժիշտ, բանահավաք, երգահան եւ աշուղ Սայաթ-Նովայի մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demikrathaber.net լրատվական կայքը:

Ֆիլմի պրոդյուսերը Արիս Նալջըն է, ռեժիսորը` Էրհան Արըքը, օպերատորը` Արամ Դիլդարը: Խորհրդատուներն են նշվում Պողոս Եղիազարը եւ Բագրատ Էսթուքյանը: Նկարահանումները կատարվելու են Վրաստանում, Հայաստանում, Իրանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Դրանք նախատեսվում է ավարտել 2014 թ-ի մարտին:

Նախաձեռնող խումբը նախագիծը մտադիր է իրագործել «ժողովրդի աջակցությամբ», tursu.tv-ն ֆիլմի նկարահանման աջակցության հիմնադրամ է բացել:

Էրհան Արըքը եւ Արիս Նալջըն ավելի վաղ նկարահանել են «Ավտոբուս» կոչված 36 ժամանոց վավերագրական ֆիլմը, որը պատմություն է Թուրքիայից Հայաստան ճանապարհորդող ուղեւորների մասին:

Կայքը նշում է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը 2012 թ-ին հայտարարել էր Սայաթ-Նովայի մասին գիրք հրատարակելու մասին, եւ հավելում, որ չնայած արդեն մեկ տարի է անցել, այդ ուղղությամբ դեռ որեւէ աշխատանք չի արվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում