Իրավունք

Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեմ մահափորձին առնչություն չունի. Սեդրակյանի փաստաբան

3 րոպեի ընթերցում

Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեմ մահափորձին առնչություն չունի.  Սեդրակյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էպոսագետ Վարդան Սեդրակյանի դատապաշտպան Ալեքսանդր Սիրունյանն անհամբեր սպասում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը: Եթե այն չգոհացնի պաշտպանին ու վստահորդին, ապա վերջիններս դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում նման հայտարարությամբ հանդս եկավ Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: «Մեզ համար շատ կարևոր է, որ գործն արագ քննեն, որից հետո մենք կորոշենք մեր անելիքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Նրա խոսքով` ԱԻՄ առաջնորդի դեմ մահափորձը «փաթաթել են Վարդան Սեդրակյանի վզին», չնայածոր նա ոչ մի առնչություն չունի դրան: Իսկ Սեդրակյանին անուղղակիորեն կապել են Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի հետ: «Ճիշտ է` Խաչատուր Պողոսյանի մեղքն էլ ապացուցված չէ, սակայն մենք անուղղակիորեն ստիպված ենք Խաչիկ-Սամվել էպիզոդների մեջ մտնել: Գործում շատ կարևոր դրվագ կա: Պարույր Հայրիկյանը մեքենայից դուրս է եկել և հետո հիշել է, որ պայուսակը մոռացել է, վերադարձել է, կիսով չափ մարմնով մտել է մեքենայի մեջ, մի քանի վայրկյան մնացել է մեջը: Եթե Խաչատուր Պողոսյանը սպանելու մտադրություն ունենար, հեշտությամբ կարող էր կրակել, հատկապես երբ նրա ատրճանակի մեջ 7 փամփուշտ է եղել»,- նշեց փաստաբանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ևս մեկ անգամ հստակեցրեց այն հարցը, որը կապված էր բոլորին հետաքրքրող 100 հազար դոլարի հետ: Նա նշեց, որ այդ հարցը Սեդրակյանին տրվել է նաև դատարանում, ինչին նա պատասխանել է շատ հակիրճ: «Դատարանը հարցրեց Վարդան Սեդրակյանին, թե որտեղից նրան այդքան մեծ չափի գումար: Սեդրակյանն էլ ասաց, որ դա ոչ մի կերպ չի կապվում Հայրիկյանի հետ»,- հիշեցրեց Սիրունյանը:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14, ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանին ու Սամվել Հարությունյանին, համապատասխանաբար, 14 և 12 տարի ազատազրկման: Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է նախընտրական շրջանում, hունվարի 31-ին` ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում:

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Իրավունք

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Իրավունք

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Իրավունք

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում