Մադոննան, Forbes-ի վարկածով, գլխավորել Է ամենից բարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Forbes հանդեսը նոյեմբերի 20-ին հրապարակել Է ամենից բարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա ցուցակը: Վարկանիշում առաջին տեղն զբաղեցնում Է 55-ամյա փոփ-աստղ Մադոննան, որն անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել Է 125 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Երգչուհուն եկամուտների հիմնական գումարը բերել Է MDNA համաշխարհային շրջագայությունը, ինչպես նաեւ հագուստի եւ օծանելիքի սեփական շարքը: «Մադոննան լիովին արդարացնում Է «Նյութական աղջիկ» իր կոչումը»,-նշել Է Forbes-ը:

Վարկանիշի երկրորդ տեղում 27-ամյա սկանդալային փոփ-աստղ Լեդի Գագան Է, որը տարվա ընթացքում վաստակել Է 80 մլն դոլար: Տարեսկզբին երգչուհին վնասվածքի պատճառով ստիպված Է եղել ժամկետից շուտ ավարտել "Born This Way Ball" խորագրով իր համաշխարհային շրջագայությունը, այլապես, ինչպես նշում Է Forbes-ը, նրա եկամուտն ավելի մեծ կլիներ: Բացի այդ, հաշվի չեն առնվել այն փողերը, որոնք ստացվել են Լեդի Գագայի ARTPOP նոր ալբոմի վաճառքից, քանի որ այն թողարկվել Էր 2013 թվականի հունիսից հետո: Ռոք-երաժիշտների առաջատարների եռյակը եզրափակում Է Ջոն Բոն Ջովին, որը վաստակել Է 79 մլն դոլար: Նրան հաջորդում Է քանթրի-երաժշտության կատարող Թոբի Քիտը (65 մլն դոլար) եւ «Քոլդփլեյ» բրիտանական ռոք խումբը (64 մլն դոլար):

Ինչպես նշում Է հանդեսը, երաժիշտներից մի քանիսը եկամուտների մեծ մասն ստանում են բնավ Էլ ոչ հյուրախաղային շրջագայությունների շնորհիվ: Այսպես, Քիտը ձայնագրման ընկերության եւ ռեստորանների ցանցի սեփականատեր Է: Իսկ հիփ-հոփի ամենաբարձր վարձատրվող կատարողը՝ Շոն «Դիդդի» Կոմբսը, 50 մլն դոլարի զգալի մասը վաստակել Է Ciroc օղու արտադրողի հետ համագործակցելու շնորհիվ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ