Հայաստանի պետական պարգևները կհամալրվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կսահմանի պետական նոր պարգևներ և օրենսդրությամբ կկարգավորի պետական պարգևների շնորհման կարգը: ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում ներառված նախագծերի փաթեթի հաստատումից և Ազգային ժողովի ընդունումից հետո ՀՀ պետական պարգևների թիվը կհամալրեն Երախտագիտության մեդալը, Անձնվեր աշխատանքի համար մեդալը, Ծնողական փառ­­քի մեդալը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` փաթեթով սահմանվել է, որ Ծնողական փառքի մեդալով կպարգևատրվեն Հայաuտանի Հանրա­պե­տու­թյան քաղաքացի հանդիսացող այն ծնողները (ծնողը), որդեգրողները (որդեգրողը), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի երեխա։

Երախտագիտության մեդալը կշնորհվի պետական, տնտեսական, սոցիա­լական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթու­թյան, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավան­դի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

«Անձնվեր աշխատանքի համար» մեդալը կշնորհվի արդյունաբերության, գյուղա­տնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանու­թյան և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռք­բե­րում­ների, ինչպես նաև երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն կամրագրվեն ՀՀ պետական պարգևներով` մեդալներով և շքանշաններով պարգևատրելու և այդ պարգևները կրելու հետ կապված հարաբերությունները, որի արդյունքում կշտկվեն ներկայումս պետական պարգևների ոլորտում առկա հակասական և թերի կարգավորումները:Միևնույն ժամանակ նախկինում շնորհված ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևները կպահպանեն իրենց ուժը:

Նախագծով սահմանվում են պետական պարգևներով պարգևատրվող անձինք և մարմինները, պարգևատրված անձանց իրավունքները և պարտականությունները, Հայաuտանի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողու­թյուններ կատարելու արգելքը և նախատեսվող պատասխանատվությունը ու դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հայաuտանի Հանրապետության պետական պարգևներն են՝ Հայաuտանի Հան­րա­պետության բարձրագույն կոչումը, Հայաuտանի Հանրապետության շքանշանները և մեդալները: Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաuտանի ազգային հերոu» կոչումն է։ ՀՀ շքանշաններն են` Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մա­­միկոնյանի շքանշանը, Uուրբ Մեuրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը: Հայաuտանի Հանրապետության մեդալներն են` Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխի­թար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովuեu Խո­րե­նացու մեդալը, «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար