Քաղաքականություն

Հայաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է 7-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը տրվել է նոյեմբերի 18-ին` ՀՀ ԱԳՆ շենքում կայացած «Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն. անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը» թեմայով կլոր սեղան քննարկմամբ:

Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի կունենա «ՀՀ ԶՈՒ բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրման գործընթացը և միջազգային փորձը» թեմայով սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձագետները, Դաշինքի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նոյեմբերի 20-ին, ժ. 15:00-ին ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջ կանցկացվի Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար, ինչպես նաև «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

Նոյեմբերի 21-ին, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա տեսակոնֆերանս ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նոյեմբերի 22-ին, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելությամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում