Կարծիքներ

Հայ քաղաքագետը է անհրաժեշտ է համարում հայ-ադրբեջանական «վատ» խաղաղությունը պահպանելը

2 րոպեի ընթերցում

Հայ քաղաքագետը  է անհրաժեշտ է համարում հայ-ադրբեջանական «վատ» խաղաղությունը պահպանելը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտութան հեռանկարի վերաբերյալ պետք է գտնել փոխզիջում, սակայն խնդիրը բարդ է եւ կողմերը տարբեր պատկերացումներ ունեն խնդրի լուծման վերաբերյալ: Հայաստանը Ղարաբաղը դիտարկում է որպես երկրորդ հայկական պետություն, իսկ Ադրբեջանն այն ընկալում է իր տարածքի անբաժանելի մաս: Խնդիրը կարելի է միայն տեսականորեն լուծել: Ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա`շարունակել բանակցություններն հանուն բանակցությունների, որպեսզի բացառվի պատերազմը, կամ դադարեցնել բանակցություններն ու սկսել պատերազմ: Նոյեմբերի 15-ին «Կովկաս» ինստիտուտում «Ղարաբաղյան հակամարտություն, շարժն ու հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս գնահատականները ներկայացրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`հավելելով, որ պատերազմը ձեռնտու չէ կողմերին, միջնորդներն էլ չեն խրախուսում պատերազմական գործողությունների վերսկսումը:

«Հստակ պատկերացում չկա հարցի կարգավորման վերաբերյալ: Այսպիսի ձևաչափով եւ ուժերի հարաբերակցությամբ հնարավոր չէ խնդիրը լուծել: Ադրբեջանի գաղափարախոսությունն այնպիսին է, որ անգամ տեսականորեն չեն կարողանում համակերպվել, որ Ղարաբաղն այդ երկրի կազմում չէ: Խնդիրը մոտ ժամանակահատվածում չի լուծվի, հետեւաբար պետք է պահպանել ունեցած վատ խաղաղությունը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`քաղաքագետը կարծում է, որ հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ հասարակությունների պատկերացումները տարբեր են խնդրի վերաբերյալ: «Խորը հակասություն կա նաեւ գերտերությունների միջեւ, որոնք նույնպես տարբեր տեսակետեր ունեն: Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է նաեւ տարբերակել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ դրանք առանձնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները սկսվել են 1994 թվականին` Բիշկեքում ստորագրված զինադադարից հետո: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում էլ ընթանում են բանակցությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում