Հայաստանը շարունակում է նոր ՀԱԷԿ-ի կառուցման ներդրողների ներգրավման բանակցությունները. Արմեն Մովսիսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ մի կողմից` բանակցություններ են տարվում ներդրողների ներգրավման ուղղությամբ, մյուս կողմից` տեխնիկական կանոնակարգերն են պատրաստվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Քանի որ ատոմակայանը բավականին մեծ կառույց է, բավականին տեխնիկական խնդիրներ ունի և, մինչև դրանց կանոնակարգումը տեղի չունենա, որևիցե մեկը ատոմակայան չի կառուցի»,-շեշտեց նա:

Անդրադառնալով Հայաստանում այլընտրանքային էներգիայի աբյուրների կիրառման հարցին` Արմեն Մովսիսյանը նշեց, որ արևի էներգիայի օգտագործումը մեր տնտեսության պայմաններում նպատակահարմար չէ: «Քամու և արևի էներգիան օգտագործելն ինքնանպատակ չէ, այն պետք է բավարարի և տեխնիակապես, և տնտեսապես: Այնպես չէ, որ արևի էներգիա օգտագործելով մեր բոլոր խնդիրները լուծվելու են: Տեխնոլոգիապես այն ամենաթանկն է և արժե 60-70 դրամ: Պատկերացնում եք` ինչ է նշանակում ամբողջովին կամ մասնակի անցումը արևի էներգիայի օգտագործմանը: Դա անմիջապես իր բացասական ազդեցությունն է ունենալու սակագների վրա»,-ասաց նախարարը` նշելով, որ պետք է օգտագործել վերականգնվող էներգետիկայի այն ուղղությունները, տեխնոլոգիաները, որոնք ամենաքիչ ազդեցությունը կթողնեն մեր տնտեսության վրա: «Սովորաբար, արևի, քամու էներգիան արդյունաբերական նպատակներով չեն օգտագործում, դրանք լրացուցիչ արդյունք ստանալու համար են: Դա ձեռնտու է այն երկրներին, ուր կա էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, մեզ մոտ դեֆիցիտ առկա չէ, այլ մենք ունենք ավելի էժան էլեկտրաէներգիայի խնդիր»,-փաստեց Արմեն Մովսիսյանը:

Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ առկա է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիրը` ստորագրված 2010թ. օգոստոսի 20-ին ՌԴ նախագահի` Հայաստանի կատարած այցի արդյունքներով: Փաստաթղթի ստորագրման առնչությամբ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծախսերի 20 տոկոսը: Ստեղծվել է ԱԷԿ-ի շինարարության հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն, որը կապահովի ատոմակայանի արժեքի 40 տոկոսը, իսկ 60-ը ծրագրվում է ներգրավել ներդրողների միջոցով:

Նախագծի արժեքը կազմելու է 4-5 մլրդ դոլար, շահագործման ժամկետը 60 տարի է: Էներգաբլոկը ապահովված է լինելու պասիվ անվտանգության համակարգով: Ատոմային վառելիքով վերալիցքավորման ժամկետը 18 ամիս է:

Հայերեն English Русский

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

ՀՀ-ում նոր մեթոդաբանությամբ հնարավոր կլինի իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում

Բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցները արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը

Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Նոր մշտական ցուցադրություն՝ վերանորոգված տարածքում. Վաղարշապատ քաղաքում վերաբացվեց Մհեր Աբեղյանի թանգարանը

Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը