Տարածաշրջանային

Վրաստանում զանգվածաբար ձերբակալվել են ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառներ

2 րոպեի ընթերցում

Վրաստանում զանգվածաբար ձերբակալվել են ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իրավապահ մարմինները Բաթումում եւ այլ հանգստյան վայրերում Ադրբեջանից անչափահաս աղջիկների մարմնավաճառության ներգրավելու փաստերի հիման վրա զանգվածային ստուգումներ են անցկացրել, որոնց արդյունքում զանգվածային ձերբակալություններ են կատարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը, հայտնում է virtualaz.org-ը` հղում կատարելով Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մեթանաթ Ազիզովային:

«Մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մի քանի օր առաջ սեւծովյան հանգստյան տներում եւ հյուրանոցներում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Բերման են ենթարկվել Ադրբեջանից ժամանած տասնյակ անչափահաս մարմնավաճառներ: Ներկայում Վրաստանի իրավապահ մարմինները ստուգում են նրանց մասնակցությունը մարդկանց առեւտրին»,- ասել է Ազիզովան:

Նրա խոսքով` վախենալով ձերբակալություններից, թեթեւ վարքի տեր աղջիկները շտապ կերպով մեկնում են Թուրքիա:

«Նրանք այնտեղ ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով են: Մենք մշտապես այդ խնդիրը քննարկում ենք Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Այդ երկրի իրավապահ մարմիններն արդեն հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանից ժամանած անչափահաս մարմնավաճառները շտապ մեկնում են Թուրքիա: Դրա պատճառը Վրաստանում սկսված զանգվածային ձերբակալություններն են»,- ասել է Ազիզովան:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հրապարակված վիճակագրության համաձայն` Ադրբեջանի քաղաքացի մարմնավաճառները ամենաշատը մարդկանց առեւտրի զոհ են դառնում Վրաստանում, Թուրքիայում եւ Արաբական միացյալ էմիրություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում