Թաիլանդում մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից, կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից Նոնգկհայ քաղաք ընթացող մարդատար գնացքը ՈՒդոնտհանի քաղաքի շրջանում դուրս Է ընկել ռելսերից, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հաղորդել Է Թաիլանդի ազգային հեռուստաալիքը:

«Դիզելային ճեպընթացը ռելսերից դուրս Է ընկել առավոտյան ժամը մոտ 06:00-ին: Հինգ վագոններից երեքը դուրս են ընկել ռելսերից: Գնացքի արագությունը մեծ չի եղել, քանի որ շարժակազմն անցնում Էր երկաթուղային գծանցով: Տուժածների մեծ մասը, ներառյալ մեքենավարն ու ուղեւորները, միայն թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի քանիսն ավելի լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոցներ: Տուժածների ստույգ թիվը ճշտվում Է»,-հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել Է ոստիկանության լեյտենանտ Բոդին Պհանյասոն՝ ՈՒդոնտհանի ոստիկանության քաղաքային բաժնի հերթապահը, որը ժամանել Էր պատահարի վայր:

Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ ասված Է, որ վթարի հետեւանքով վնասվել Է չորս վագոն, երկաթուղային գծանցի շինությունները եւ այլ ունեցվածք, որոնց ընդհանուր արժեքը կազմում Է 2,5 մլն դոլար:

Հայերեն Русский