Մշակույթ

Արտաշատի հնավայրից բացառիկ կնքադրոշմներ են պեղվել

2 րոպեի ընթերցում

Արտաշատի հնավայրից բացառիկ կնքադրոշմներ են պեղվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում այս տարի պեղումներ իրականացնող հնագետները արխիվային եւս մեկ փաստ են արձանագրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ այս տարվա գտածոների արխիվը բացառիկ է նրանով, որ կնքադրոշմները թվագրվում են 3-4-րդ դարերին` Սասանյանների ժամանակաշրջանին: «800-ից ավելի կնքադրոշմներ են այս տարի պեղվել: Արտաշատի պեղումների տարբեր հատվածներում մինչ այդ 70-ական թվականներից սկսած այդպիսի արխիվներ պեղվել են, եւ հսկայական քանակությամբ նմանատիպ կնքադրոշմներ ունեինք, բայց դրանք բոլորը վերաբերում էին Քրիստոսից առաջ 2-րդ դարի վերջ, 1-ին դարին: Վերջին գտածոները նորություն և շատ կարեւոր փաստեր են»,- ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ կնքադրոշմների վրա թագավորների պատկերներ են նկարված, գրված են նրանց անունները: «Կնքադրոշմները հիմա պահվում են հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: Կմաքրվեն, մասնագետները վրան համապատասխան աշխատանք կկատարեն, որից հետո դա կհանձնվի Պատմության պետական թանգարանին»,- ասաց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` Արտաշատի այս տարվա պեղումների ընթացքում շարունակվել են նախորդ տարիներին սկսած աշխատանքները: «Մենք ամեն տարի ընդլայնում ենք պեղավայրը: Կառույցներ կան, որոնց մի մասը բացվել են, մյուս մասը դեռ պետք է բացվի»,- հավելեց Պավել Ավետիսյանը:

2007 թվականին Արտաշատում կատարված պեղումները ցույց են տալիս, որ հնագույն Արտաշատի տարածքում ապրել է 150 հազար բնակիչ, ինչը մոտ 6 անգամ շատ է այժմյան Արտաշատի բնակչությունից։

2008 թվականի հունիսի 10-ին մի խումբ հայ հնագետներ Պավել Ավետիսյանի գլխավորությամբ պեղումներ կատարեցին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում և արդյունքում գտան հնագույն բաղնիքների մի ամբողջ համակարգ։

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում