Քաղաքականություն

ԱԺ-ն միաձայն ընդունեց ԵՄ-ի հետ արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն միաձայն ընդունեց ԵՄ-ի հետ արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը միաձայն ընդունեց Եվրոպական միության հետ արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում ներկա 108 պատգամավոր կողմ քվեարկեց համաձայնագրի վավերացմանը:

ԵՄ-ի հետ արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, արվեստի եւ սպորտի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցներիհամար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Վիզան տրամադրվում է դիմումը տալուց հետո երկու շաբաթվա ընթացում, որոշ անհետաձգելի դեպքերում կարող է տրամադրվել երկու օրվա ընթացքում: Փաստաթղթի շրջանակում կգործի նրա իրականցման նկատամամբ մոնիտորինգի մեխանիզմը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում