Համաշխարհային բանկը մտադիր Է մինչեւ 2030 թվականն աշխարհում աղքատությունը կրճատել մինչեւ 3 տոկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն իր առջեւ դրել Է ընդգրկուն ռազմավարական նպատակներ. արմատախիլ անել աղքատությունը եւ բարգավաճում ապահովել աշխարհի ամբողջ բնակչության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Համաշխարհային բանկի ֆինանսական ծառայության ղեկավար Բերտրան Բադրեն:

«Մենք կցանկանայինք մինչեւ 2030 թվականն Էապես կրճատել այն մարդկանց թիվը, որոնք ունեն օրական 1,25 դոլարից պակաս եկամուտ: Մենք կցանկանայինք, որ այդ մարդկանց ընդհանուր բաժինը մոլորակի բնակչության մեջ 2030 թվականին չգերազանցեր 3 տոկոսը: Եթե ընդունենք, որ Երկրի բնակչությունը 2030 թվականին կկազմի 8 կամ 9 միլիարդ, ապա դա նշանակում Է, որ այդպիսի անձանց թիվը պետք Է կազմի 250 միլիոնից ոչ ավելի»,- ասել Է Բադրեն:

Նա նշել Է, որ 1990 թվականին ծայրահեղ աղքատության նշագից ցած պայմաններում Էր ապրում Երկրի ամբողջ բնակչության 40 տոկոսը, ներկայում այս բաժինը կազմում Է 15 տոկոսից փոքր-ինչ ավելի:

Բարձրաստիճան կառավարիչը նշել Է, որ բարգավաճման ապահովում ասելով նկատի Է առնվում երկրներից յուրաքանչյուրի ամենաաղքատ բնակչության 40 տոկոսի բարեկեցության բարձրացում: «Այստեղ փորձ Է արվում ապահովելու զարգացման արգասիքների ավելի արդարացի եւ հավասար բաշխում»,- պարզաբանել Է Բադրեն:

Հայերեն Русский

Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Կարճաղբյուրում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 11 ծրագիր՝ 965 միլիոն 692 հազար 530 դրամ ներդրմամբ

Արարատի պարեկները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը

Հրազդանի կիրճը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով

Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել

Անքորիջում պայմանավորվածություններ չեն եղել, բայց քննարկվել են հակամարտության լուծման հնարավորությունները. Պուտին

Ռուստամ Ստեփանյանի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է