Հայաստանի ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ. Ջոն Հեֆերն
2 րոպեի ընթերցում
![Հայաստանի ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ. Ջոն Հեֆերն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/11/739325.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հերֆերը ողջունում է Հայաստանի ոստիկանության պրոֆեսիանալ աճը: 168.am-ի հետ զրույցում դեսպանն անդրադարձել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոպայում Շանթ Հարությունյանի հրահրած անկարգություններին ու ոստիկանության գործողությունների առնչությամբ ընդգծել, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է: «Հայաստանի ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ»,-հայտարարել է Ջոն Հեֆերնը:
Նոյեմբերի 5-ին` ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել են իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա: Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը: ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստի առթիվ: Ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ: Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են:
Նյութն ամբողջությամբ կարդալ այստեղ: