ՍԾՏՀ-ն ադրբեջանական պրոպագանդայի հերթական զոհն է
2 րոպեի ընթերցում
![ՍԾՏՀ-ն ադրբեջանական պրոպագանդայի հերթական զոհն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/11/739026.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս ադրբեջանական մամուլում հայտնվեց տեղեկատվություն, թե իբր Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների հասարակական կազմակերպությունների ֆորումը մտահոգություն է հայտնել Հայաստանի կողմից Մոլդովայի Մարդու իրավուքների պաշտպան Աուրելի Գրիգորիուի հանդեպ ճնշումների վերաբերյալ:Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ֆորումի ներկայացուցիչները խստորեն դատապարտում են Հայաստանի վերաբերմունքը օմբուդսմենի ` Խոջալուի մասին հայտարարության վերաբերյալ, ինչպես նաև կոչ են անում տարբեր միջազգային կազմակերպություններին և Եվրոպական կառույցներին ավելի խիստ դիրքորոշում որդեգրել Հայաստանի նման կեցվածքի հանդեպ:«Արմենպրես»-ի խմբագրությունը փորձեց ճշտել, թե այս ինչ ֆորում է և արդյոք այն որևէ կապ ունի Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) հետ:
Սեւծովյան տնտեսական համագործակցության քարտուղարություն` գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ահմետ Քամիլ Էրոզանին (Ahmet Kamil Erozan) հացեագրված մեր հարցմանը նա մեզ վստահեցրեց, որ ՍԾՏՀ հետ կապված նման որևիցե կառույց գոյություն չունի: Նա շեշետեց, որ ՍԾՏՀ միջկառավարական կազմակերպություն է և ադրբեջանական մամուլում հիշատկված ֆորումը հնարավոր է ընդամենը հասարակական կազմակերպություն է:
Արդեն որերրոդ անգամ ականատես ենք լինում ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հերյուրանքի, որի միջոցով փորձ է արվում մանիպուլյացիայի ենթարկելով միջազգային կազմակերպության անվանումը՝ էժան դիվիդենտներ ձեռք բերելու համար: