Քաղաքականություն

Հայաստանն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

3 րոպեի ընթերցում

Հայաստանն  Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է , որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, և ՀՀ Զինված ուժերի կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: ՀԱՊԿ անդամակցությունը և հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված է երրորդ երկրի հավանական ագրեսիայի կանխմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է պահանջել Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատարի՝ «Կրասնայա Զվեզդա» թերթին տրված հարցազրույցի վերաբերյալ:

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զորախմբի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման դեպքում ռուսական բազան կարող է ներգրավվել ռազմական գործողություններում: Անդրադառնալով ռազմակայանի պատասխանատվության գոտու ռազմաքաղաքական իրադրությանը` Ռուզինսկին նշել Էր, որ այն «մնում Է անհանգիստ եւ բնութագրվում Է մի շարք ապակայունացոնղ գործոններով՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջանում դիմակայության սրվելու հնարավորության հետ»: «Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասությունն ուժային ճանապարհով վերականգնելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ռազմակայանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտավորություններին համապատասխան, կարող Է միջամտել ռազմական հակամարտությանը»,-ասել էր Ռուզինսկին:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշել է, որ Ադրբեջանի պաշպանության նախարարին իր աշխատակազմը ըստ երևույթին պատշաճ կերպով չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի, ինչպես նաև 2010թ. օգոստոսին ՀՀ-ում ՌԴ ռազմական բազային մասին ստորագրված թիվ 5 արձանագրության վերաբերյալ:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում