ՌԴ Կիրովյան շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ից մահացել է երկու հայ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կիրովյան շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին նոյեմբերի 4-ին` ժամը 07.00-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է երկու հայ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, «ՈՒազ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Մահացել է 5 մարդ, երկուսը` տուժել: Մահացածներից 2-ը հայազգի են (Դավթյան Քրիստինե Մհերի, 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի, 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:
«ՎԱԶ-2114» ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի: «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենմայից` 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:
Ըստ նախնական տվյալների ՃՏՊ-ի մեղավոր է հանդիսանում «ՈՒազ» -ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց ուղի: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները: