Քաղաքականություն

Մոտ 4-5 միլիոն իսլամացած հայերի կեսից ավելին խոստովանում է, որ իր նախահայրերը հայ են. Սարգիս Սերոբյան

4 րոպեի ընթերցում

Մոտ 4-5 միլիոն իսլամացած հայերի կեսից ավելին խոստովանում է, որ իր նախահայրերը հայ են. Սարգիս Սերոբյան

ՍՏԱՄԲՈՒԼ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամացած հայերի խնդիրն առաջին անգամ հանրային անդրադարձ է ստացել Ստամբուլում անցկացվող միջազգային գիտաժողովի շրջանակում: Իր աշխատանքներն է շարունակում Ստամբուլի Բողազիչիհամալսարանում նոյեմբերի 2-ինմեկնարկած «Իսլամացածհայերը»խորագրով գիտաժողովը, որը նախաձեռնել է «ՀրանտԴինք»հիմնադրամը: Գիտաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանների ներկայացուցիչներ: Ներկայացնելով գիտաժողովի ընթացքը` «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիրՍարգիս Սերոբյանը Ստամբուլից հաղորդում է, որ նման թեմատիկա և մասշտաբ ունեցող գիտաժողով առաջին անգամ է անցկացվում Թուրքիայում:«Իսլամացած հայերի խնդրի վերաբերյալ մինչև այսօր ընդարձակ գիտաժողով տեղի չէր ունեցել, որը հնարավորություն տար մասնակցել և' գիտնականների, և' հասարակ մարդկանց` աշխարհի տարբեր կողմերից»,- ասաց Սերոբյանը:

Նրա խոսքով` շուրջ 300 մասնակից ունեցող գիտաժողովն առաջին հերթին քայլ է հասկանալու և ներկայացնելու իսլամացած հայերի առջև ծառացած դժվարությունները, դրանց հետևանքները, ինչպես նաև ուսումնասիրելու և քննարկելու այս խնդրի շուրջ առկա լռության շերտերն ու այդ լռության խախտման գործընթացը: Սերոբյանի գնահատմամբ` գիտաժողովի անցկացումը ցույց է տալիս նաև այն, որ Թուրքիայում նկատելի է թեկուզ դանդաղ, բայց որոշակի ընթացք դեպի ժողովրդավարություն:

«Գիտաժողովն իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից: Ոչ մի միություն կամ հիմնարկ մինչև այսօր նման նախաձեռնություն չէր իրականացրել: Դինքի սպանությունից հետո նրա հարազատները, հիմնելով այս հիմնադրամը, գլխավոր նպատակ էին դրել պայքար տանել, խրախուսել և նեցուկ հանդիսանալ խոսքի և մտածելու ազատության գործին»,- շեշտեց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիրը:

Նա նշեց, որ գիտաժողովի անցկացման փաստը շատ մեծ աղմուկ չառաջացրեց Թուրքիայում, և թուրքական մամուլն ու հեռուստատեսությունը միջոցառմանը ներկա չէին:

«Նրանք, կարծես, շատ կարևորություն չտվեցին երևույթին: Իսկ որքան կարևորություն կտա աշխարհը, դեռ կտեսնենք»,- նկատեց Սերոբյանը:

Անդրադառնալով իսլամացած հայերին` նա նշեց, որ այսօր իսլամացած շատ հայեր չեն ցանկանում հայ լինել: «Շատերը վարժված չեն այն գաղափարին, որ մարդը կարող է իսլամ ընդունած լինել, նամազ անել, բայց հայ կոչվել: Մեզանից շատերն էլ սրան վարժված չեն»,- պարզաբանեց նա` մատնանշելով, որ, օրինակ, Մուշում ապրում են մոտ 12 հազար հայեր, ովքեր ուրանում են իրենց հայությունը, իսկ 6 հազարը չեն ուրանում` խոստավանելով, որ հայ են: Կան հարցեր, որոնք կարող են ի հայտ գալ գիտաժողովի շնորհիվ և առաջիկայում օրակարգային դառանալ:

«Մյուս կողմից` պետք է կարողանանք իսլամացած հայերին իրենց կրոնով հանդերձ ընդունել: Իրենք իրենց կրոնի նկատմամբ դժգոհություն չունեն, և հարցը մեր գիտակցության մեջ է »,- ավելացրեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե իսլամացած հայերից տոկոսային հարաբերությամբ որ մասն է պարտրաստ ընդունել հայի իր ինքնությունը, Սերոբյանը նշեց, որ մոտ 4-5 միլիոն իսլամացած հայերի կեսից ավելին խոստովանում են, որ իրենց նախահայրերը հայ են եղել:

«Իսլամացածհայեր»գիտաժողովի հիմնական նպատակներից մեկն է նաև ներկայացնել անցյալի և ներկայի բռնության, խտրականության և անարդարության փորձառությունը: Նախաձեռնողներն առաջիկայում ցանկություն ունեն նման ձևաչափի միջոցառումների իրականացումը դարձնել շարունակական:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում