Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում /լրացված/

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Լևոն Արոնյանը բարձրացել է երկրորդ հորիզոնական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի վարկանիշային աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 2870 միավորով: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը երկրորդ հորիզոնականում է: Հայ գրոսմայստերն ունի 2801 միավոր:

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Վիշվանթան Անանդը, Վեսելին Տոպալովը և Շախրիար Մամեդովը:Հետաքրքիր Է, որ աշխարհի գործող չեմպիոն, հնդկաստանցի գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը 2775 միավորով զբաղեցնում Է ընդամենը 8-րդ տեղը:

Աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցուցակում տեղ են զբաղեցնում Հայաստանի եւս 4 գրոսմայստերներ: Սերգեյ Մովսիսյանը 2700 միավորով 49-րդ տեղում Է, Վլադիմիր Հակոբյանը 2681 միավորով զբաղեցնում Է 63-րդ, Գաբրիել Սարգսյանը 2676 միավորով՝ 71-րդ, իսկ Տիգրան Պետրոսյանը 2660 միավորով՝ 89-րդ տեղը: Ֆրանսահայ շախմատիստ Տիգրան Քարամյանը 2658 միավորով 91-րդ տեղում է

Հոկտեմբերի վարկանիշային աղյուսակում Արոնյանը երրորդ հորիզոնականում էր: Նա նահանջել էր 18 միավորով: Երկրորդ տեղում Վլադիմիր Կրամնիկն էր: Առաջատարը կրկին Մագնուս Կարլսենն էր:

Լևոն Արոնյանծնվել է1982-իհոկտեմբերի 6-ին,Երևանում: 2005 թվականին աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականիկազմում 37-րդ, 38-րդ և40-րդհամաշխարհային օլիմպիադաների,2011թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի,ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի,2009-ի և2013-ի Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող,2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն: 2006-ին և2007-ին դարձել է Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն,2010-ին` կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն,2002-ին` Հայաստանի չեմպիոն։ 2011-ինՄոնակոյումնա մասնակցել է «կույր» և արագ շախմատի«Ամբեր» ավանդական մրցաշարինև դարձել նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։ Երկու տարի անընդմեջ` 2005-ինև 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ, ճանաչվել էՀայաստանի լավագույն մարզիկ։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն