Հասարակական

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի պատմաբան-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի 85-ամյակին նվիրված գիտաժողով

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի պատմաբան-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի 85-ամյակին նվիրված գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կկայանա նշանավոր պատմաբան-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի 85-ամյակին նվիրված «Հայաստանը և արաբական աշխարհը. պատմություն և արդի խնդիրներ» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունից, գիտաժողովի զեկուցումները վերաբերվում են միջնադարում հայ-արաբական առնչություններին, արաբական երկրների հայ համայնքների պատմությանը, 19-րդ դարի արաբալեզու մամուլում Հայկական հարցի արծարծումներին, ժամանակակից աշխարհում արաբական պետությունների ունեցած դերակատարությանն ու առկա խնդիրներին, Հայաստանի Հանրապետության հետ փոխհարաբերություններին:

Նիստին կհաջորդի «Մարաշի Տեր Ղևոնդ քահանայի հուշերը» գրքի շնորհանդեսը, որը կարևոր աղբյուր է Հայոց ցեղասպանությանն առնչվող աշխատությունների շարքում:

Գիտաժողովի բացումը և լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, նոյեմբերի 2-3-ին նիստի աշխատանքները կշարունակվեն Ծաղկաձորում:

Միջոցառումն անց է կացվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդի նախաձենությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական օժանդակությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում