Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն տեսնում է Հայաստանի անվտանգության բոլոր խնդիրները. ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ

3 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն տեսնում է Հայաստանի անվտանգության բոլոր խնդիրները. ՀԱՊԿ ԽՎ  հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի դիրքորոշումն է` անել հնարավորը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին մարտահրավերներից պաշտպանելու համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: «Գոյություն ունեցող սպառնալիքներին ավելանում են նաև նորերը, այդ իսկ պատճառով մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ անդամ պետությունները հնարավորինս պաշտպանված լինեն մարտահրավերներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հարցին, թեԱդրբեջանըվերջին տարիներին հենց ՌԴ-ի ու Բելառուսի կողմից ամենից շատ սպառազինելն արդյոք չի սպառնում Հայաստանի անվտանգությանը, Վիբորնին պատասխանեց, որ Ռուսաստանը՝ որպես սուվերեն պետություն, որպես ՀԱՊԿ անդամ, կատարում է իր բոլոր պարտավորությունները բոլոր պետությունների հանդեպ: «Եթե միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր են կնքվել, ապա դրանք կատարվում են ամբողջությամբ` բոլոր պետությունների պարագայում»,- շեշտեց նա:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ այդ հարցը բարձրացվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից, այսօր առավոտյան կայացած նիստի ընթացքում՝ համաձայնելով, որ հարցն իսկապես մտահոգիչ է Հայաստանի համար. «Մենք հասկանում ենք այդ անհանգստությունը և հարցը կքննարկենք հետագայում` երկրների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման կոնտեքստում, այդ թվում և ՀԱՊԿ անդամ երկների: Բայց եթե հարցի լուծումը փնտրենք զուտ օրենքի դաշտում, ապա այն կլուծվի օրենքի տառին համաձայն»:

Ադրբեջանի սպառազինման հետևանքով Հայաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքների հետ կապված մտավախություն արտահայտող հարցին Անատոլի Վիբորնին պատասխանեց. «Այդ հարցը մենք մտադիր ենք դեռ առանձին քննարկել, քանի որ հարցը բարձրացվել է Հայաստանի կողմից: Մենք տեսնում ենք առկա բոլոր խնդիրները, որոնցով ապրում է Հայաստանը: Կշարունակենք քննարկումները և արտակարգ իրավաիճակների, և պաշտպանության նախարարի հետ, կայցելենք համապատասխան ստորաբաժանումներ: Եվ շատ խորքային կուսումնասիրենք այդ հարցը»,- հավաստեց Վիբորնին՝ նկատելով, որ այն, որ հենց Հայաստանում է անցկացնում մշտական հանձնաժողովի նիստը, ինքնին արդեն վառ ապացույցն է այն բանի, որ հանձնաժողովն անհանգստացած է նաև Կովկասի տարածաշրջանում առկաբոլոր խնդիրների առնչությամբ:

Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ ԵԽ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել է անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող շուրջ 10 հարց: Նիստին մասնակցած ՀՀ ԱԺ պատգամավորները Հայաստանի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հետագայում քննարկման առարկա կդառնան:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում