Տարածաշրջանային

Հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Թուրքիայի նախագահի մրցանակ շնորհելը դժգոհություն է առաջացրել երկրում

2 րոպեի ընթերցում

Հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Թուրքիայի նախագահի մրցանակ շնորհելը դժգոհություն է առաջացրել երկրում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Թուրքիայի նախագահի մրցանակը հանձնելու փաստը դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք ներկայացուցիչների շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Մի շարք կուսակցականներ Թուրքիայի նախագահի` հայ տնտեսագետին նման մրցանակ շնորհելն անվանել են իբրև «հաղորդագրություն ուղղված վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը»: Նրանք հիշատակել են Գեզիի դեպքերի ժամանակ ամերիկյան New York Times պարբերականում Աճեմօղլուի հեղինակած հոդվածը, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Թուրքիայում զարգացումը ժողովրդավարության չի հանգեցնելու»: «Մի քանի հարյուր ցուցարարների սկսած խաղաղարար բողոքի ցույցերը առաջիկա տարիներին կարող են թուրքական ժողովրավարություն առաջացնել… Ջինը շշից դուրս է եկել: Այսուհետ ոչ ջինը, ոչ էլ թուրքական ժողովրդավարությունը չի կարող շշի մեջ մնալ»,- գրել էր նա:

Հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի նախագահի մրցանակին է արժանացել հասարակական գիտությունների ոլորտում «դասական աճի և զարգացման տեսությանն ու մոդելներին ցուցաբերած ուրույն մոտեցման» համար:

Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Ստամբուլում: 1986թվականին ավարտել էԳալաթասարայի վարժարանը, բակալավրիաստիճան է ստացելՄեծ ԲրիտանիայիՅորքի համալսարանում։1992թվականից սկսածԼոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել էմագիստրոսիևդոկտորիգիտական աստիճաններ`էկոնոմետրիկայիև մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 1992-1993թթ. Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդել է տնտեսագիտություն։ 2004թվականիցՄասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտիպրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։

IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած` աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում